
Ի՞նչ խնդիրներով են մայրիկները դիմում կրծքով կերակրման (ԿԿ) կոնսուլտանտներին։ Ցուցակում առաջին տեղն են գրավում պտուկների վնասվածքները, կերակրելու ընթացքում ցավը, երկրորդը՝ կաթի քիչ քանակը։ Հաճախ երկուսը միասին են հանդիպում, մեկ-մեկ իրար հաջորդում են․ սկզբից պտուկները վնասվել էին, մայրիկը դա հաղթահարեց, բայց նկատում է, որ կաթը քչացել է։ Այսպիսի բողոքների դեպքում կոնսուլտանտը առաջին հերթին նայում է կրծքին կցմանը․ թե ինչպես է երեխան վերցնում կուրծքը։ Ճիշտ կցումը առողջ պտուկների և կրծքի, կաթի բավարար…