Քաշ հավաքելու նորմերը

A Nurse Weighs a Baby on a Basket Scale, 1912Ի՞նչ բան է ՄԱԿ-ի մշակած՝ երեխաների զարգացման նորմերը։

ՄԱԿ-ի մշակած՝ երեխաների զարգացման նորմերը հնարավորություն են տալիս՝ որոշակի նորմատիվ, օպտիմալ չափերի հետ համեմատելով, գնահատել ֆիզիկական զարգացման կարևոր պարամետրները, օրինակ կրծքի և վաղ տարիքի երեխաների մարմնի երկարությունը(երեխայի հասակը) և զանգվածը։

Այս պարամետրները երեխաների առողջ լինելու կարևոր ցուցանիշներ են, նրանք օգնում են պարզել արդյոք առողջ է այս կամ այն երեխան, կամ երեխաների կոնտինգենտը, ցույց են տալիս նորմալ են զարգանում երեխաները թե ոչ։ Օրինակ, եթե երեխայի մարմնի զանգվածը անբավարար է (մարմնի զանգվածի գրաֆիկի կարմիր տողից ցածր) դա նշանակում է, որ նրա առողջությունը խաղտված է, կարմիր տողերից ինչքան հեռու, այդքան մեծ է խաղտումների հնարավորությունը։

Ժամանակակից նորմերի կարևորագույն հատկություններից է, որ կրծքով կերակրումը համարվում է կենսաբանական «նորմ», իսկ կրծքով կերակրվող երեխան՝ առողջ զարգացման չափանիշ։

Երբ առաջ, չափանիշ գրաֆիկները ստեղծվում էին ըստ պատահական տվյալների, ուսումնասիրվում էին ինչպես կրծքով կերակրման, այնպես նաև արհեստական կերակրման վրա գտնվող երեխաները։

0-ից 6 ամսեկան տղաների քաշի փոփոխության գրաֆիկ՝
вес мал

0-ից 6 ամսեկան աղջիկների քաշի փոփոխության գրաֆիկ՝
вес дев