Միֆեր կրծքով կերակրման մասին

Italian Washerwomen by Gerald DillonՑավոք սրտի մեր դարում, երբ տիրում է ապացուցական բժշկագիտությունը և կատարվում են բազմաթիվ հետազոտություններ կրծքով կերակրման վերաբերյալ, բազմաթիվ մայրիկներ, տատիկներ և նույնիսկ բժիշկներ շարունակում են կրծքով կերակրման մասին այնպիսի պատկերացումների տեր լինել,  որոնք իրանցից ներկայացնում են արհեստական կերակրմանը վերաբերվող խորհուրդների, Սովետական ժամանակների նշանակումների և տասնյակ տարիներով բերնեբերան փոխանցվող թյուր տեղեկությունների մի տարօրինակ խառնուրդ։

Մայրիկները՝ կորչելով անհիմն խորհուրդների անափ ծովում, սկսում են նայել կրծքով կերակրման միանգամայն բնական պրոցեսին, որպես մի բարդ, կատարման համար գրեթե անհնարին և ամենակարևորը անկանխատեսելի երևույթի, որի արդյունքը կախված է միայն բախտից։

Իրականում կաթնարտադրության պրոցեսը, ինչպես մարդու օրգանիզմում կատարվող ցանկացաց պրոցես, ենթարկվում է բնության որոշ օրենքների որոնք հասկանալու դեպքում գրեթե ցանկացած կին կարող է իր երեխային կրծքով կերակրել։

Այստեղ ներկայացնում եմ կրծքով կերակրման վերաբերյալ ինձ ամենահաճախ հանդիպող թյուր պատկերացումների շարքը։

Խտացրած կաթը և քաղցրաբլիթները բարձրացնում են կաթնարտադրությունը – սա ճիշտ չէ, ընդորում այս մթերքների մեջ պարունակվում են մեծ քանակությամբ «արագ» ածխաջրեր, որոնք նպաստում են մայրիկի քաշ հավաքելուն։

Կերակրող մայրիկին չի կարելի պառկել/քնել մեջքի վրա (մեկ այլ տարբերակ՝ կողքի վրա), քանի որ կաթը կկորչի – հարց է առաջանում, թե այդ դեպքեւմ ինչի՞ վրա նա պետք է քնի։ Իսկ եթե լուրջ, հակառակն է, պետք չէ քնել փորի վրա, քանի որ կրծքի վրա գործադրած երկարատևճնշումը կարող է բերել խցանումների։

Կերակրող մայրիկին չի կարելի ուտել կարմիր/աղի/կծու/տապակած ուտեստներ, կաթնամթերք – գոյություն չունի այն մթերքների ցուցակ, որոնք կինը չպետք է ուտի, միայն որովհետև նա կրծքով է կերակրում։ Երեխան երբ ծնվում է, արդեն ծանոթ է այն ուտելիքին, որը մայրիկը ուտում է սովորաբար։ Այդ պատճառով  ընդհանուր նշանակումը այն է, որ սնվեք ինչպես միշտ եք սնվել, եթե, իհարկե, չեք նկատում ինչ-որ մթերքի ազդեցությունը ձեր երեխայի վրա։ Պետք է զգոն լինեն այն մայրիկները, ում ընտանիքներում կան ալերգիկ հիվանդություններ դեպքեր։

Սմբուկները, կաղամբը, լոբին, խաղողը երեխայի մոտ առաջացնում են «գազիկներ» և կոլիկներ – ցելուլոզայով և շաքարանյութով լի ուտեստները առաջացնում են գազեր մայրիկի մոտ, նրա աղիներում տեղի ունեցող պրոցեսների պատճառով։ Կաթը առաջանում է արյան բաղադրիչներից։ Ցելուլոզան արյան մեջ չի ընկնում, իսկ շաքարանյութի խտացումը (լակտոզան) կաթի մեջ պարունակվում է մշտական, անկախ նրանից, թե ինչքան քաղցրավենիք է ուտում մայրիկը։ Արհեստական կերակրվող երեխաների մոտ էլ են լինում կոլիկները, չնայած որ իրենց վրա մայրիկների սննդակարգը։

Հետևաբար կոլիկները ամենայն հավանականությամբ տարիքի հետ անցնող երևույթ է, իսկ դրանց առաջանալու հավանականությունը կախված է երեխային խնամելու որակից։

Մայրիկի բարձր տաքության, կամ, առհասարակ, տաք եղանակի դեպքում կաթը կարող է թթվել կրծքի մեջ – հետաքրքիր է, որ ոչ ոք չի անհանգստանում, որ նույն իրավիճակներում օրգանիզմի մեջ կփչանա օրինակի համար արյունը։

Կերակրման համար կուրծքը պետք է պատրաստել հղիության ընթացքում (պտուկները տրորել կոշտ սրփիչով, կրծկալի մեջ դնել կոշտ կտոր) – հղիության վերջին եռամսյակի ընթացքում պտուկների ստիմուլացիան կարող է բերել վաղաժամ ծննդաբերության։ Հետազոտությունները ցույց են տվել, որ մելանինը (նյութը, որի պատճառով պտուկները և նրանց շուրջը մգանում են հղիության ընթացքում) պաշտպանում է պտուկները, բայց քայքայվում է ֆիզիկական ազդեցությունից, այսինքն պտուկները տրորելով՝ մենք առանց պաշտպանության ենք թողնում պտուկների նուրբ մաշկը։ Բացի դրանից երեխան ծծում է ոչ թե պտուկը, այլ կուրծքը, այնպես որ ճիշտ կերակրելու դեպքում պտուկները չեն վնասվում նույնիսկ երկարատև կերակրման ժամանակ։

Կերակրելուց հետո կաթի մնացորդը պետք է կթել, այլ դեպքում կլինի խցանում – կուրծքը կաթը արտադրում է անդադար, ընդորոըմ, կերակրումների ճիշտ կազմակերպման դեպքում, այնքան, ինչքան պետք է երեխային։ Կուրշքը լիովին դատարկել գրեթե անհնար է։ Կրծքի ավելորդ  ստիմուլացիան պատճառ է դառնում կաթի ավելի առատ արտադրության, և սովորական կաթնարտադրությունը վերածվում է չափազանց առատի, որը տհաճ է և՛ մայրիկին, և՛ բալիկին։ Մայրիկը տառապում է կրծքի գերլցվածության պատճառով, հաճախակի լինում են խցանումներ, իսկ բալիկը կորցնում է կոմֆորտի համար կուրծք վերցնելու հնարավորությունից, քանի որ կրծքից անընդհատ կաթ է հոսում։Նաև լինում է այնպես, որ խաղտվում է այսպես կոչված «առջևի» և «հետևի» կաթի բալանսը, ինչից երեխան կարող է ունենալ փորացավեր։

Որպեսզի երեխան կշտանա, հարկավոր է ընդմիջումներ անել կերակրումների միջև, որ կուրծքը հասցնի լավ լցվել – կուրծքը կաթ է արտադրում, եթե պահանջ կա, եթե այն չկա, կաթն էլ չի արտադրվում։ Այսպիսով, եթե կաթը կուտակվում է կրծքի մեջ, դա կաթնարտադրությունը դանդաղեցնելու նշան է ուղեղի համար։ Հայտնի է, որ մայրիկի կարծիքով «դատարկ» կուրծքը  5 անգամ արագ է աշխատում, քան «լցվածը»։ Այսպիսով, եթե երկարացնում ենք ընդմիջումները, կաթի քանակը պակասում է։

+24°С-ից բարձր շոգի դեպքում, կրծքի երեխաներին բացի կրծքի կաթից հարկավոր է տալ ջուր – կրծքի կաթը 87-90%-ով բաղկացած է ջրից, այնպես որ 24 ժամվա ընթացքում 1 լիտր կաթ ստացող երեխան «խմում է» մոտ 900 մլ ջուր։ Բազմաթիվ բժիշկներ և տատիկներ, ովքեր այդ խորհուրդն են տալիս, այդքան չեն խմում։ Լրացուցիչ ջուրը կմեծացնի երիկամների ծանրաբեռնվածությունը, երեխայի մոտ կստեղծի կշտության զգացումը։ Այն երեխան, ում ստամոքսը լցված է ջրով կուրծք չի վերցնի։ Կերկարեն ընդմիջումները, կաթի քանակը կպակասի։

Կրծքով կերակրումը փչացնում է կրծքի ձևը – սովորաբար վախենում են, որ կրծքերը կկախվեն և մաշկի վրա կմնան ձգվելու հետքերը։ Դա կապել կրծքով կերակրման հետ ճիշտ չէ, քանի որ կուրծքը մեծանում է հղիության ժամանակ, այդ ժամանակաշրջանում անբավարար առաձգականություն ունեցող մաշկի վրա առաջանում են այդ հետքերը։ Որոշ կանանց մոտ այդ հետքերը առաջանում են սեռական հասունացման շրջանում, երբ կրծքագեղձերը մեծանեւմ են, որոշների մոտ չեն հայտնվում երբեք։

Կրծքի ձևի վրա կարող է ազդել մինչև 1 տարեկան երեխայի կրծքով կերակրման կտրուկ դադարումը։ Չէ՞ որ հղիության ժամանակ մեծացած կուրծքը կերակրման 6 ամսից սկսում է դանդաղ փոքրանալ։ Այսպիսով կրծքով կերակրման վերջում (երեխայի 2-3 տարեկանում) կուրծքը վերադառնում է իր չափերին և հաճախ նաև իր ձևին։ Կերակրումը շուտ կամ կտրուկ դադարեցնելու դեպքում կրծքագեղձը փոքրանում է արագ, իսկ մաշկը կրճատվել չի հասցնում, արդյունքում կրծքերը կախվում են։

Չմոռանանք նաև, որ կրծքագեղձերը ուրախացնում են կանանց ոչ միայն տեսքով, այլ նաև առողջությամբ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ կրծքով կերակրումը էականորեն փոքրացնում է կրծքագեղձերի օնկոլոգիական հիվանդությունների հնարավորությունը, որոշ տեսակների համար 30%-ով։

Ավելի լավ է ինչքան հնարավոր է շուտ  դադարեցնել գիշերային կերակրումները, քանի որ մայրիկին հարկավոր է քնել, իսկ երեխայի ստամոքսին՝ հանգստանալ – Իրականում հարցումների միջոցով պարզվել է, որ իրենց բալիկների հետ քնող մայրիկները ավելի շատ են քնում և ավելի հանգստացած են զարթնում, քան առանձին քնող մայրիկները։

Համատեղ, անվտանգ գիշերային քունը և կերակրումները փոքրացնում են մանկական անսպասելի մահվան սինդրոմի հնարավորությունը։

Կրծքի կաթըպարունակում է այնպիսի նյութեր, որոնք օգնում են երեխային մարսել, իսկ մասամբ այն ինքնուրույն ներծծվում է աղիների պատերի մեջ։

Բալիկը կարող է և պետք է ուտի հաճախ, անկախ ժամանակից․ նրա ստամոքսը նրա իսկ բռունցքի չափն ունի, իսկ արդեն 4-5 ամսեկանում նրա քաշը պետք է կրկնակին լինի ծնված ժամանակվա քաշից։

Այսպիսով մայրիկին արժի ինչքան հնարավոր է շուտ սովորել անվտանգ քնել երեխայի հետ․ շուտով նա կկարողանա քնել ամբողջ գիշեր, երեխային կուրծք տալով առանց աչքերը բացելու, հենց զգա, որ երեխան արթնացավ, իսկ բալիկը կստանա մեծանալու համար բոլոր հարկավոր նյութերը առանց ստամոքսը ծանրաբեռնելու՝ չէ՞ որ նա ուտում է իր մայրիկի կաթը։

Չի կարելի կերակրել, երբ մայրիկը հիվանդ է – ըստ ՄԱԿ/UNICEF տվյալների կրծքով կերակրման հետ անհամատեղելի հիվանդությունների շարքը կարճ է՝ ՄԻԱՎ-վարակ (այն աղքատ երկրներում, որտեղ չկան բարորակ արհեստական կերեր, խորհուրդ են տալիս կերակրել կրծքով, մայրիկի համապատասխան բուժման դեպքում), բաց թոքախտ,  ծանր քրոնիկ, հորմոնալ, հոգեկան հիվանդություններ, հատուկ վտանգավոր վարակներ (տիֆ, խոլերա և այլ), հերպետիկ ցան կրծքագեղձի պտուկի վրա (մինչև նրա վերջնական բուժումը)։

Նույնպես կրծքով կերակրումը ժամանակավոր արգելված է, երբ մայրիկը կկ-ի հետ անհամատեղելի դեղորայք է օգտագործում։ Հիմնականում խոսքը  քիմեո և ռադիոթերապիաների մասին է։

«Սովորական» հիվանդությունով հիվանդանալով, նույնիսկ եթե ունի բարձր տաքություն, մայրիկը հանգիստ կարող է կերակրել, չէ՞ որ կաթի հետ նա փոխանցում է ոչ միայն հիվանդության պատճառը, այլ նաև հակամարմինները, որոնք նրա օրգանիզմը արդեն սկսել է արտադրել։ Բացի այդ, բոլոր հիվանդությունները ունեն անտեսանելի ժամանակաշրջան, երբ մարդը արդեն վարակիչ է ուրիշների համար, բայց հիվանդության ախտանիշները դեռ ի հայտ չեն եկել։ Այսինքն մայրիկը հիվանդության այդ շրջանում կարող է վարակել բալիկին, իսկ եթե հետո, երբ հայտնվեն ախտանիշները, անմիջապես կտրի կրծքից, ապա կթողնի բալիկին երեխային առանց պաշտպանության, որն ապահովում է կրծքի կաթը