Լեզվի տակի կարճ սանձիկ՝ ինչո՞վ է վտանգավոր, ի՞նչ է պետք անել

Ի՞նչ խնդիրներով են մայրիկները դիմում կրծքով կերակրման (ԿԿ) կոնսուլտանտներին։

Ցուցակում առաջին տեղն են գրավում պտուկների վնասվածքները, կերակրելու ընթացքում ցավը, երկրորդը՝ կաթի քիչ քանակը։

Հաճախ երկուսը միասին են հանդիպում, մեկ-մեկ իրար հաջորդում են․ սկզբից պտուկները վնասվել էին, մայրիկը դա հաղթահարեց, բայց նկատում է, որ կաթը քչացել է։

Այսպիսի բողոքների դեպքում կոնսուլտանտը առաջին հերթին նայում է կրծքին կցմանը․ թե ինչպես է երեխան վերցնում կուրծքը։ Ճիշտ կցումը առողջ պտուկների և կրծքի, կաթի բավարար քանակի երաշխիքն է։  

Հիմնականում խնդիրը լուծվում է կոնսուլտանտի այցելության ընթացքում․ երեխայի դիրքը փոխեցին, մայրիկին ավելի հարմարավետ նստեցրեցին/պառկացրեցին և վերջ, երեխան սկսում է ակտիվ քաշել և կուլ տալ կաթը, իսկ մայրիկը այլևս ցավ չի զգում։

Սակայն այնպես էլ է պատահում, որ բոլոր տարբերակները փորձում են, բայց մայրիկը ցավ է զգում, իսկ պտուկը երեխայի բերանից դուրս է գալիս տափակացրած, սպիտակած, ամբողջ երկայնքով ակնհայտ ծալքով։

A two month old baby girl and mother.Հաճախ դրա պատճառը լեզվի տակի կարճ սանձիկն է։

Սանձիկը լեզվի տակի թաղանթն է, որը մի կողմով միացված է լեզվին, մյուս կողմով՝ բերանի խոռոչի հատակին, այն պահպանում է լեզվի կայուն մնալը։

Լեզուն շատ կարևոր դեր է խաղում ԿԿ-ի գործընթացում։ Նրա օգնությամբ երեխան վերցնում է կուրծքը, այն ձևավորում է բերանում, կայուն դիրք է ապահովում, սկզբից դրական ճնշում է գործադրում կրծքի վրա, ապա բացասական ճնշում բերանի խոռոչում, որպեսզի կաթը դուրս հանի կրծքից։

Կարճ սանձիկը կարող է լինել բարակ, միացված անմիջապես լեզվի ծայրին, կամ միքիչ հեռու։ Կարող է ավելի հաստ լինել՝միացված լեզվի կենտրոնին, լորձաթաղանթի տակ թաքնված։ Բայց նրա ցանկացած դիրքում այն հաճախ սահմանափակում է լեզվի շարժունակությունը, ինչը խանգարում է երեխային նորմալ բռնել կուրծքը։

Օրինակ՝

  • Լեզուն չի ձգվում այնքան, որ փակի ներքևի լինդը – կուրծքը վերցնելու պահին երեխան բնազդաբար փակում է բերանը և կծում, ծամում է կուրծքը
  • Եթե սանձիկը միացված է լեզվի ծայրին, կամ ծայրի մոտ, երեխան բերանը բացելիս լեզվի ծայրով չի հասնում վերին քիմքին, իսկ լեզվի հետևի մասը չի կարող իջեցնել – երեխան չի կարողանում կուրծքը բերանում պահել, կուրծքը դուրս է սահում նրա բերանից
  • Հաստ սանձիկը, որը միացված է լեզվի կենտրոնին թույլ չի տալիս կատարել անհրաժեշտ ալիքաձև շարժումը- երեխան չի կարողանում դուրս քաշել կաթի հարկավոր քանակություն

Կյանքի առաջին տարվա ընթացքում կարճ սանձիկի հնարավոր հետևանքները՝

  • Երեխան վատ է քաշ հավաքում
  • Երկար կերակրումներ (45րոպեից երկար)
  • Շատ կարճ (10 րոպեից քիչ) և հաճախ (ամեն 5-10 րոպե) կերակրումներ
  • Երեխան դժվարանում է կուրծքը բերանի մեջ պահել, «սահում է» և բռնում միայն պտուկը
  • Կրծքի մոտ անհանգիստ պահվածքը, լացը
  • Քնելու  հետ խնդիրներ, կոլիկներ, դյուրագրգռություն
  • ԿԿ-ի վաղ ավարտում
  • Մայրիկի հետ թույլ կապը
  • Հավելյալ սննդի ավելացնելու հետ խնդիրներ

Մայրիկի համար հետևանքները՝

  • Կերակրելու ընթացքում ցավ
  • Պտուկների վնասվածքներ, պտուկների ճաքերից արյուն, պտուկների սեղմում, վազոսպազմ
  • Մաստիտ, պտուկների վրա կաթնուկ, խցանումներ
  • Երեխային կրծքին կցելիս սուր ցավ
  • Քնի պակաս երեխայի անհանգստության պատճառով
  • Դեպրեսիա, պարտվելու զգացում

Ինչպե՞ս կարող է մայրիկը ինքնուրույն պարզել, որ նրա բալիկը կարճ սանձիկ ունի։

Կարճ սանձիկը միշտ չէ բերում ԿԿ խնդիրների։ Խնդիրների առկայությունը շատ կախված է մայրիկի կրծքի ձևից, դրա առաձգականությունից, պտուկների չափից/ձևից, երեխայի սանձիկի և բերանի խոռոչի առաձգականությունից։ Հաճախ «հետևի», թաքնված սանձիկը, որը ավելի դժվար է հայտնաբերել, քան «դասականը», բերում է ավելի շատ խնդիրների նույնիսկ լինում է, որ ԿԿ-ն հնարավոր չի լինում իրականացնել։

Արդյոք կա՞ն ձեզ մոտ ԿԿ խնդիրներ:
Լսու՞մ եք տարօրինակ ձայներ, երբ երեխան կուրծք է ուտում։
Արդյո՞ք փոխվում է պտուկի ձևը երեխային կերակրելուց հետո։

Եթե այո, կատարեկ հետևյան քայլերը։

Մատով կպեք բալիկի շրթունքներին, նա կբացի բերանը։ Կպեք նրա ներքևի լնդին, նա կփորցի լեզուն հանի։ Եթե ամենինչ նորմալ է լեզունCrying Infant պետք է հասնի ներքևի շրթունքին, այն պետք է լինի ուղիղ, չծալվի դեպի ներքև կամ ներս։

Եթե երեխան կարող է լեզուն հանել միայն փակ բերանով, շատ հավանական է, որ նրա մոտ կա «posterior»․լեզվի հետևի մասին միացած սանձիկ։

Բերանը բացելիս լեզվի ծայրը վերին քիմքին կպցնելու ունակությունը ամենակարևորն է առողջ ԿԿ-ի համար։ Ստուգեք կարողանում է արդյոք երեխան բերանը լայն բացած լեզուն կպցնել վերին քիմքին։ Եթե նա կարողանում է լեզուն բարձրացնել տարածության գոնե կեսով, ամենայն հավանականությամբ խնդիրներ չեն առաջանա։

Crying babyՆայեք երեխայի բերանի մեջ, երբ նա լացում է, եթե լեզվի միայն ծայրերն են բարձրանում, շատ հնարավոր է, որ երեխայի սանձիկը կարճ է։

Վերջինը Մերֆիի թեստն է․ եթե ակնհայտ սանձիկ չեք տեսնում, բայց լեզուն չի բարձրանում, տեղադրեք ձեր մատը երեխայի լեզվի տակ և կենտրոնում սեղմեք, դուք կտեսնեք լեզվի վրա փոսիկ, այդ տեղում լեզվի տակ ամրացված է հաստ, կարճ սանձիկը։

Եթե ձեզ մոտ խնդիրներ են առաջացել ԿԿ-ի հետ և ձեզ թվում է, որ երեխայի սանձիկը կարճ է, դիմեք մասնագետի։

Շատերը կարծում են, որ այն կանհայտանա կամ կձգվի, բայց դա այդպես չէ՛։

Երեխան ում սանձիկը չեն կտրել մինչև 6 ամսեկան հասակում կարող է ունենալ հետևյալ բարդությունները՝

  • տարիքին համապատասխան պինդ սնունդը ծամելու անկարողությունը
  • կարող է խեղդվել, կամ նույնիստ հետ տալ ուտելիս
  • սննդի հետ կապված արտասովոր պահվածք
  • թուքը կարող է բերանից թափվել
  • խոսքի ուշ զարգացում և խաղտումներ
  • անփույթ ուտել
  • վարքի խնդիրներ
  • ատամների հետ խնդիրներ
  • հաճախակի քիթ-կոկորդ-ականջ վարակներ
  • ուրիշներից տարբեր խոսելու և «հնչելու» պատճառով ինքնավստահության պակաս

Կարճ սանձիկը կարող է նկատվել մինչև կյանքի վերջ։ Նրա հետ են կապում մեծահասակ և տարեց մարդկանց այս խնդիրները՝

  • բառերի արտասանությանը անընդհատ ուշադրություն դարձնելու կարիքը
  • արագ/բարձր/ցածր խոսելիս բառերը հստակ արտասանելու անկարողությունը
  • նորմալ խոսելու դժվարություններ նույնիսկ շատ քիչ ալկոհոլ ընդունելուց հետո
  • խռմփոց
  • երբ քնած ժամանակ շունչը կանգնում է
  • ճտճտացող ծնոտ
  • ծնոտների ցավ
  • միգրեններ
  • ներքևի ծնոտի անհավասարությունը վերևինին
  • սոցիալ իրավիճակներում խնդիրներ․ տնից դուրս ուտելիս, համբույրվելիս, մարդկանց հետ հարավերություններում
  • ատամնաբուժական խնդիրներ․ լնդերի հաճախ բորբոքումներ, ատամների հետ խնդիրներ
  • ատամների պրոտեզների օգտագործման հետ դժվարություններ

Ի՞նչ է պետք անել եթե կարճ սանձիկը խնդիրներ է առաջացնում ձեր և ձեր բալիկի մոտ։

Հին ժամանակներում, երբ ԱՄՆ-ում դեռ տանն էին ծննդաբերում, մանկաբարձուհիների մեկ եղունգը միշտ երկար էր և սրած։ Եթե նորածնի սանձիկը կարճ էր (իսկ այդ ժամանակ դա կարող էր բերել երեխայի և միգուցե նույնիսկ մայրիկի մահվանը) մանկաբարձուհին միանգամից տեղում կտրում էր այն։

Ավելի ուշ, երբ արհեստական սննդի արտադրության պատճառով հասարակությունը գրեթե հրաժարվեց ԿԿ-ից կարճ սանձիկի խնդիրը այլևս այդքան ակնհայտ չէր։

Հիմա, երբ մայրիկները վերադառնում են իրենց բալիկներին կերակրելու «բնական նորմին» կարճ սանձիկի խնդիրը կրկին առաջացավ, չէ՞ որ դա հաճախ հանդիպող բան է, մոտ ամեն քսաներորդ բալիկը ծնվում է կարճ սանձիկով։

Շատ մասնագետներ կարծում են, որ դժվարությունները հաղթահարելու ամենալավ տարբերակն է սանձիկը կտրելը ։ Ավստրալիցի բժիշկ Մարտին Գլասսոնը նկարագրում է դա որպես «հեշտ, արագ վիրահատություն, որը, փաստորեն չունի բարդություններ»։ ԿԿ-ն հնարավոր է անմիջապես վիրահատվելուց հետո։

Հետազոտությունները ցույց տվեցին, որ ԿԿ խնդիրներ ունեցող  0- ից 19 օրեկան նորածինների խմբում մայրիկ-բալիկ զույգերի 80%-ի խնդիրները սկսեցին լուծվել վիրահատությունից 24 ժամ հետո։ Մինչև վիրահատությունը բալիկների 88%-ը կուրծքը ճիշտ վերցնելու խնդիրներ ունեին, իսկ մայրիկների 77%-ի պտուկները վնասված էին։

Վիրահատության ընթացքում երեխաների 18%-ը քնած էր, 60%-ը միքիչ լացեց ավարտելուց հետո (0-15վ)։

թարգմանություն՝ Իրինա Կիսինա


Օգտագործած գրականության ցուցակը
Cullum IM. An old wife’s tale.Br Med J. Sep 19, 1959; 2(5150): 497–498.
Griffiths DM. Do tongue ties affect breastfeeding? J Hum Lact 2004; 20: 409-14.
http://pediatrics.aappublications.org/content/110/5/e63.abstract?etoc
http://pediatrics.aappublications.org/content/125/6/e1500.full.pdf
http://www2.aap.org/breastfeeding/files/pdf/bbm-8-27%20newsletter.pdf  
http://www.cwgenna.com/ttidentify.html 
http://www.llli.org/llleaderweb/lv/lvaprmay02p27.html
http://www.brianpalmerdds.com/pdf/Bfing_Frenum03.pdf 
http://www.bfmed.org/Media/Files/Protocols/ankyloglossia.pdf
http://www.tonguetie.net/index.php?option=com_content&task=view&id=3&Itemid=3