Կրծքով կերակրման կոնսուլտանտ․ ո՞վ է նա և ինչո՞վ կարող է օգնել։

Mother breastfeeding baby girl (0-1 month)

1956 թվականին ԱՄՆ-ում հայտնվեց LLL․ Լա Լեչե Լիգան՝ կազմակերպություն, որը միավորեց կանանց, ովքեր նպատակ էին դրել աջակցությունը և օգնությունը կերակրող մայրերին՝ կրծքով կերակրման հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում։

 

Նրանք երիտասարդ մայրեր էին, ովքեր սեփական փորձից համոզվեցին նման օգնության կարևորության և անհրաժեշտության մեջ և որոշեցին օգնել այլ կանանց՝ մայրության արվեստին տիրապետման գործում։

 

Պարզվեց, որ այդ օգնությունը շատ պահանջված է․ չէ՞ որ ժամանակակից հասարակության պայմաններում, երբ մարդիք այլևս չեն ապրում մեծ ընտանիքներով, երբ հաճախ առաջին նորածինը, որին կինը տեսնում է իր սեփական երեխան է, գրեթե կորցրած է մայրական փորձի փոխանցումը ավագ կանանցիցկրտսերներին։

 

LLL ընդարձակվեց, հայտնվեցին երիտասարդ մայրերին օգնող այլ  կազմակեռպություններ, և վերջապես ի հայտ եկավ նոր մասնագիտություն՝ կրծքով կերակրման կոնսուլտանտ։ Տվյալ պահի դրությամբ այս գործունեությունը պահանջում է ուսուցում, տեսական և գործնական քննությունների հանձնում, որակավորման շարունակ բարձրացում և հաստատում։ Կոնսուլտանտին աշխատելու համար անհրաժեշտ են գիտելիքներ ֆիզիոլոգիայի և անատոմիայի, հոգեբանության, էթիկայի ոլորտներում, բազմաթիվ գործնական հմտություններ։ Սակայն բժշկական կրթությունը պարտադիր չէ , չէ՞ որ կրծքով կերակրումը միանգամայն բնական պրոցես է։ Գրագետ կոնսուլտանտը գնահատում է իր իրավասության սահմանները, խորհուրդ է տալիս դիմել բժիշկի կամ այլ մասնագետի, եթե տեսնում է դրա անհրաժեշտությունը։

 

Ինչո՞վ կարող է օգնել կոնսուլտանտը

 

Առաջինը, և բազմաթիվ մայրիկների համար շատ կարևորը, աջակցությունն է։ Մայրիկինաջակցելը իր՝ կրծքով կերակրելու որոշման մեջ, վստահեցնել որ իր մոտ անպայման ամենինչ կստացվի, որ նա ամենալավ մայրիկն է իր երեխայի համար։

 

Երկրորդը՝ օգնել կրծքով կերակրման խնդիրները լուծել։ Օրինակ՝

 

  • կերակրելու ընթացքում ցավը
  • պտուկների վնասվածքներ, կաթնուկ
  • կրծքի ցավ (ծննդաբերությունից հետո կրծքերի գերլցվածությունը ,  կոշտացումը, բորբոքումը` մաստիտնութարախակույտը (աբսցես), կաթնածորանիխցանումը)
  • կուրծք տալու դժվարություններ պտուկների տեսակների պատճառով․ տափակ, ներքաշված, մեծ
  • կաթի քանակության հետ կապված բոլոր խնդիրների լուծում․ չափազանց շատ, չափազանց քիչ
  • խառը կերակրումից (կրծքի կաթ+արհեստական սնունդ) կամ ամբողջովին արհեստական կերակրումից անցումը կրծքով կերակրմանը
  • երկվորյակների, եռվորյակների, որդեգրած երեխաների կերակրում
  • հատուկ պահանջմունքներով երեխաների կերակրում (վաղածին, դեղնախտով, առողջական խնդիրներ ունեցող երեխաների կերակրում)
  • կերակրում, երբ մայրիկը կամ երեխան հիվանդանոցում են
  • երեխայի հրաժարվելու կամ ուտելիս անհանգիստ պահելու ժամանակ կերակրում
  • կրծքից հեռացում

 

Ինչպե՞ս է աշխատում կոնսուլտանտը

Հաճախ կոնսուլտանտը կարող է օգնել մայրիկին հեռախոսային խոսակցության ընթացքում կամ օնլայն, սակայն ավելի դժվար իրավիճակներում պահանջվում է առերես հանդիպում։Կարևոր է նշել, որ ամեն «մայր+փոքրիկ» զույգին կոնսուլտանտը անհատական է մոտենում՝ գնահատելով տվյալ իրավիճակը և ընտրելով լուծում, որը կհամապատասխանի նրանց։ Նշանակություն ունեն և՛ մայրիկի տարիքը, և՛ երեխայի տարիքը, և՛ ինչպես է երեխան քաշ հավաքում, ստանում է արդյոք մայրիկը օգնություն և աջակցություն ընտանիքից, կան արդյոք ընտանիքում ավագ երեխաներ և բազմաթիվ այլ  հանգամանքեր։ 

Նույնպես ուզում եմ հատուկ նշել, որ մայրիկի դրած նպատակին հասնելը կախված է ոչ միայն կոնսուլտանտի որակավորումից։ Կոնսուլտանտի աշխատանքը համագործակցությունն է մայրիկի հետ։ Երբեմն կարող է թվալ, որ մայրիկը սպասում է կոնսուլտանտից մի հրաշալի հաբի կամ կախարդական փայտիկի մի շարժման, որով խնդիրը մեկ ակնթարթում կլուծվի։ Հաճախ հենց այդպես էլ լինում է, կոնսուլտանտի այցելության  ընթացքում դրությունը շտկվում է․ երեխան կուրծք չէր վերցնում՝ վերցրեց, ցավ կար՝ անցավ։ Սակայն լինում են իրադրություններ, երբ խնդրի լուծումը  ժամանակ է պահանջում՝ միքանի օրից մի քանի շաբաթ։ Երկու ժամ տևող այցելության ընթացքում կոնսուլտանտը տալիս է մայրիկին ինֆորմացիայի մեծ ծավալ, ցույց է տալիս և սովորացնում է բազմաթիվ գործնական հմտություններ, այնուհետև մայրիկը աշխատում է ինքնուրույն։ Այստեղ մայրիկից պահանջվում է համբերություն, աշխատանք և համառություն, իր նպատակին հասնելու համար։

 

Ինքնուրույն աշխատանքի փուլում շատ կարևոր է կանոնավորապես զանգահարել կոնսուլտանտին, պատմել, թե ինչպես են գնում գործերը, ինչ է ստացվում և ինչ չի ստացվում։ Կանցնի որոշ ժամանակ, իրադրությունը կփոխվի, կոնսուլտանտը կփոխի նշանակումները։ Եվ այդպես ընդհուպ մինչև խնդրի վերջնական լուծումը։

Եթե առաջարկված նշանակումները Ձեզ թվում են անիմաստ կամ դուք դրանք դժվարությամբ եք կատարում, մի ամաչեք քննարկել դա կոնսուլտանտի հետ․ չէ՞ որ դա Ձեր երեխան է, մայրիկը Դուք եք։Մի ուշացրեք, դիմեք կոնսուլտանտի օգնությանը։ Ինչքան ավելի «հին է» խնդիրը, այդքան ավելի շատ ժամանակ կպահանջվի այն լուծելու համար։Շատ կոնսուլտանտներ հանդիսանում են նաև երեխաների խնամքի մասնագետներ, որոնք  ապահովում են նորածնի հարթ ադապտացիան կյանքի նոր պայմաններին, երեխայի դաստիարակության, հատուկ մանկական մերսում- մարմնամարզության, բնական կերակուրի ավելացման մասնագետներ են։Դիմեք, կոնսուլտանտը կցուցաբերի Ձեզ հարկավոր օգնությունն ու աջակցությունը բազմաթիվ հարցերում կրծքով կերակրման ամբողջ շրջանում։

Մարինա Կիսինա, ԱԿԵՎ կոնսուլտանտ, մինչև մեկ տարեկան երեխաների խնամքի և դաստիարակության ինստրուկտոր