Արդյո՞ք կրծքով կերակրելու ընթացքում չի կարելի բուժվել

    Զանգահարում է ինձ կրծքով կերակրող մայրիկ։ Երեխան 2 ամսական է։ 3 շաբաթ առաջ բժիշկ-նյարդաբանը նշանակել է իրեն բուժում ու ասել, որ այն համատեղելի չէ կրծքով կերակրման հետ։ Մայրիկը սկսել է բուժումը և երեխային տվել կաթնախառնուրդ։ 2 շաբաթ անց նա ավարտել է բուժումը և փորձել երեխային կրկին կերակրել կրծքով։ Երեխան զարմացած նայել է.  «Ի՞նչ է սա: Ու՞ր է իմ շիշը»։   Ես հարցրեցի, թե ինչ դեղորայք է նա օգտագործել։…

Continue reading


Ստանդարտ ուղեցույցներ

    Որպես կկ խորհրդատու՝ իմ աշխատանքի մեծ մասը համացանցով կամ հեռախոսով հարցերին պատասխանելն է: Ես նկատեցի, որ հաճախ պատասխանը սկսում եմ այսպես. «նման դեպքում, ստանդարտ խորհուրդները այսպիսին են»: Եվ ես որոշեցի հաճախ կրկնվող դեպքերի համար նախատեսված խորհուրդները հավաքել մեկ հոդվածում: Ուշադրություն դարձրեք, որ այդ խորհուրդները ստանդարտ են, այսինքն, նախատեսված են ստանդարտ մայր-երեխա զույգի համար, բաղկացած` ստանդարտ կրծքով ստանդարտ մորից և ստանդարտ բերանով ու ստանդարտ լեզվով բալիկից: Շատ դեպքում այս խորհուրդները…

Continue reading


Լեզվի տակի կարճ սանձիկ՝ ինչո՞վ է վտանգավոր, ի՞նչ է պետք անել

Ի՞նչ խնդիրներով են մայրիկները դիմում կրծքով կերակրման (ԿԿ) կոնսուլտանտներին։ Ցուցակում առաջին տեղն են գրավում պտուկների վնասվածքները, կերակրելու ընթացքում ցավը, երկրորդը՝ կաթի քիչ քանակը։ Հաճախ երկուսը միասին են հանդիպում, մեկ-մեկ իրար հաջորդում են․ սկզբից պտուկները վնասվել էին, մայրիկը դա հաղթահարեց, բայց նկատում է, որ կաթը քչացել է։ Այսպիսի բողոքների դեպքում կոնսուլտանտը առաջին հերթին նայում է կրծքին կցմանը․ թե ինչպես է երեխան վերցնում կուրծքը։ Ճիշտ կցումը առողջ պտուկների և կրծքի, կաթի բավարար…

Continue reading


Քաշ հավաքելու նորմերը

Ի՞նչ բան է ՄԱԿ-ի մշակած՝ երեխաների զարգացման նորմերը։ ՄԱԿ-ի մշակած՝ երեխաների զարգացման նորմերը հնարավորություն են տալիս՝ որոշակի նորմատիվ, օպտիմալ չափերի հետ համեմատելով, գնահատել ֆիզիկական զարգացման կարևոր պարամետրները, օրինակ կրծքի և վաղ տարիքի երեխաների մարմնի երկարությունը(երեխայի հասակը) և զանգվածը։ Այս պարամետրները երեխաների առողջ լինելու կարևոր ցուցանիշներ են, նրանք օգնում են պարզել արդյոք առողջ է այս կամ այն երեխան, կամ երեխաների կոնտինգենտը, ցույց են տալիս նորմալ են զարգանում երեխաները թե ոչ։ Օրինակ,…

Continue reading


Ո՞րն է թաց տակաշորի փորձը

Կաթի քանակը ավելացնելու, լակտացիայի վերականգնման գործընթացում, ԿԽ (կաթնախառնուրդից) կամ խառը սնուցումից ԿԿ (կրծքով կերակրկման) անցման և մի շարք այլ իրավիճակներում պետք է հասկանալ, թե ինչքան կաթ է քաշում երեխան մայրական կրծքից: Այն իրավիճակում, երբ ամեն ինչ ճիշտ է, երեխան բավարար քանակի քաշ է հավաքում. այդ դեպքը մեզ չի հետաքրքրում, քանի որ երեխան ստանում է այնքան կաթ, որքան իրեն անհրաժեշտ է: Արևմտյան երկրներում խորհրդատուները առաջարկում են վարձակալել շատ ճշգրիտ կշեռք (1-2…

Continue reading


Միֆեր կրծքով կերակրման մասին

Ցավոք սրտի մեր դարում, երբ տիրում է ապացուցական բժշկագիտությունը և կատարվում են բազմաթիվ հետազոտություններ կրծքով կերակրման վերաբերյալ, բազմաթիվ մայրիկներ, տատիկներ և նույնիսկ բժիշկներ շարունակում են կրծքով կերակրման մասին այնպիսի պատկերացումների տեր լինել,  որոնք իրանցից ներկայացնում են արհեստական կերակրմանը վերաբերվող խորհուրդների, Սովետական ժամանակների նշանակումների և տասնյակ տարիներով բերնեբերան փոխանցվող թյուր տեղեկությունների մի տարօրինակ խառնուրդ։ Մայրիկները՝ կորչելով անհիմն խորհուրդների անափ ծովում, սկսում են նայել կրծքով կերակրման միանգամայն բնական պրոցեսին, որպես մի բարդ,…

Continue reading


Կրծքով կերակրման կոնսուլտանտ․ ո՞վ է նա և ինչո՞վ կարող է օգնել։

1956 թվականին ԱՄՆ-ում հայտնվեց LLL․ Լա Լեչե Լիգան՝ կազմակերպություն, որը միավորեց կանանց, ովքեր նպատակ էին դրել աջակցությունը և օգնությունը կերակրող մայրերին՝ կրծքով կերակրման հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում։   Նրանք երիտասարդ մայրեր էին, ովքեր սեփական փորձից համոզվեցին նման օգնության կարևորության և անհրաժեշտության մեջ և որոշեցին օգնել այլ կանանց՝ մայրության արվեստին տիրապետման գործում։   Պարզվեց, որ այդ օգնությունը շատ պահանջված է․ չէ՞ որ ժամանակակից հասարակության պայմաններում, երբ մարդիք այլևս չեն ապրում…

Continue reading